Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՀՅԴ-ն շարունակում է պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը

ՀՅԴ-ն շարունակում է պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը
09.12.2019 | 21:38

Դաշնակցական երիտասարդները հանձնառու են հզոր, ընկերավար և ժողովրդավար, ազգային արժեքներ կրող պետություն կերտելու գործում, ՀՅԴ երիտասարդական-ուսանողական միության ասուլիսում ասաց երիտթևի ներկայացուցիչ Արշակ Մեսրոպյանը։

«Մեր բոլոր գործողություններն ուղղված են լինելու այս նպատակին», - ասաց նա: Արշակ Մեսրոպյանը նշեց, որ Երևանում տեղի ունեցած խորհրդաժողովն իր ընդվզումն է արտահայտել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ. «Խորհրդաժողովը դատապարտեց դրանք, միություններն էլ առանձին հայտարարություններով դատապարտեցին այդ երևույթները»։ ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ շարունակելու են իրենց թիվ 1 օրակարգի շուրջ զարգացումները՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության քաղաքականության վերաբերյալ:

«Շարունակում ենք պահանջել նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Մեր վերջին գործողությունից հետո ոստիկանության կողմից կիրառվեց անհամաչափ ուժ։ Դրա միակ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն էր, որ չգնաց հանդիպման երիտասարդների հետ։ Առաջիկա շաբաթում մենք կունենանք նմանատիպ ակցիա։ Մեր գործողությունների մասին կտեղեկացնենք», - ասաց նա:

Դիտվել է՝ 2719

Մեկնաբանություններ